Երեխայի սնուցումը
Անհաս երեխաների սնուցումը
Նորածին երեխաների համար ամենաֆիզիոլոգիական սնունդը կրծքի կաթն է։ Այն օրգանիզմն ապահովում է կառուցվածքային և էներգետիկ նյութերով, նպաստում է իմունիտետի ձևավորմանը, աղիների նորմալ միկրոֆլորայի առաջացմանը։
Կրծքի կաթում եղած ֆերմենտների շնորհիվ նրա յուրացումն ընթանում է մարսողական տրակտի ֆերմենտային ակտիվության նվազագույն լարվածությամբ։
Համեմատաբար բավարար վիճակում ծնված և 2000 գ բարձր մարմնի զանգվածով անհաս երեխաների առաջին կերակրումը նպատակահարմար է կատարել ծնվելուց 8-12 ժամ հետո։ Մինչև 2000 գ մարմնի զանգվածի դեպքում, երբ նորածինը գտնվում է կյուվեզում, ծննդատանը գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում (5-7 օր) նրան չեն կերակրում կրծքով, այլ, ելնելով վիճակից, կերակրում են զոնդով կամ ծծակի օգնությամբ։ Առաջին կերակրումը դարձյալ նշանակվում է ծնվելուց 8-12 ժամ հետո։ Որպես կանոն, կյանքի I և II շաբաթներում, 1300գ և ավելի պակաս մարմնի զանգված ունեցող երեխաներին կերակրում են զոնդով, որ նրանք քիչ հոգնեն։ Անհաս երեխային կրծքով կերակրում են այն դեպքում, երբ նշանակված սննդի անհրաժեշտ քանակությունը նա առանց հոգնելու լավ ծծում է ծծակից, և նրա զանգվածն ավելանում է։
Անհաս երեխան իր 1 կգ զանգվածի համար պետք է ստանա ծնվելիս՝ 35-40 կկալ, 8-10 օրականում՝ 70-80 կկալ, 3 շաբաթականում` 100-110 կկալ, 1 ամսականում՝ 120-140 կկալ։ Այդ չափորոշումները կրծքի կաթով կերակրելու պայմաններում ֆիզիոլոգիապես լիարժեք են լինում այն դեպքում, երբ երեխայի մարմնի զանգվածը 1 կգ-ի համար կապահովի 2,5 գ սպիտակուց, 7–8 գ ճարպ և 15 գ ածխաջրեր։
Կյանքի առաջին 10 օրերի համար երեխային անհրաժեշտ կաթի քանակության հեշտ հաշվարկի համար օգտվում են Ռոմելի բանաձևից։ Ըստ այդ բանաձևի, երեխայի յուրաքանչյուր 100 գ զանգվածին նշանակվում է այնքան գրամ կաթ, որքան նրա կյանքի օրերն են՝ գումարած 10։ Այս բանաձևով հաշվարկելիս սննդի կալորիականությունը քիչ ավելի բարձր է։
Անհաս երեխան մեկ ամսականում 1 կգ մարմնի զանգվածի համար օրական պետք է ստանա 120-140 կկալ։ Մոտավորապես 2 ամսականում 1500 գ-ից ավելի մարմնի զանգված ունեցող երեխաների սննդի կալորիականությունը իջեցնում են մինչև 130-135 կկալ։ Այն երեխաները, որոնք ծնվել են մինչև 1500 գ մարմնի զանգվածով, մինչև 3 ամսականը պետք է ստանան 140 կկալ, իսկ 4-5 ամսականում՝ 130 կկալ։ Խառը և արհեստական սնուցումների դեպքերում սննդի կալորիականությունը 10-15 կկալ պետք է գերազանցի բնական սնուցման կալորիականությունից։
Անհաս երեխաներն օրվա ընթացքում 1 կգ զանգվածի հաշվով պետք է ստանան 200 մլ հեղուկներ, որոնք տրվում են ոչ մեծ բաժիններով, կերակրումների միջև ընկած ընդմիջումների կամ գիշերային ընդմիջման ժամանակ։
Կյանքի առաջին օրերին անհաս երեխաներին նշանակում են 10-12 կերակրում, հետագայում աստիճանաբար անցնելով 7 կերակրման։ Սովորաբար, հաշվի առնելով երեխայի վիճակը, 3 ժամյա ընդմիջումներով կերակրմանը անցնում են նրա կյանքի 5-8 օրերին։
Բնական սնուցման ժամանակ ամենաբարենպաստ ցուցանիշներն ապահովում են սննդի հետ հետևյալ քանակությամբ սպիտակուցներ տալը. մինչև 2 շաբաթականը՝ օրական 2-2,5 գ, մինչև 1 ամսականը՝ 2,5-3 գ, 1 ամսականից բարձր՝ 3-3,5 գ (մարմնի մեկ կգ զանգվածին): Անհաս նորածնի արհեստական սնուցման ժամանակ անհրաժեշտ սպիտակուցի քանակությունը մինչև նրա 2 շաբաթական դառնալը օրական կազմում է 2,5-3 գ, մինչև 1 ամսականը՝ 3-3,5 գ, 1 ամսականից բարձր՝ 3,5-4 գ (մարմնի 1 կգ զանգվածին)։
Անհաս նորածինների ճարպի պահանջը մարմնի 1 կգ զանգվածի համար օրվա ընթացքում կազմում է 5,0-6,5 գ և կախված չէ սնուցման տեսակից։ Ճարպի քանակական հաշվարկը կատարվում է ըստ երեխայի զանգվածի։
Ածխաջրերի քանակությունը, անկախ սնուցման տեսակից, օրական պետք է կազմի 13-15 գ/կգ։
Մարմնի զանգվածի անբավարար աճի դեպքում անհրաժեշտ է կատարել սնուցման կարգավորում՝ ելնելով սպիտակուցային բաղադրամասերից։
Կարելի է զգուշությամբ տալ կաթնաշոռ (սովորաբար մեկ ամսականից), սկսելով կես թեյի գդալից և նախօրոք լավ տրորելով կրծքի կաթով։ Կրծքի կաթին կարելի է խառնել նաև կեֆիր։
Անհաս երեխային, կրծքի կաթի անբավարար քանակության կամ բացակայության դեպքում, կերակրում են չոր հարմարեցված խառնուրդներով։
1 ամսականում տրվում է ասկորբինաթթու՝ 0,01 գ դեղաչափով, օրը 3 անգամ։ B1, B2, B6 վիտամինները նշանակվում են 0,001 գ, օրը 2 անգամ։ Բնական սնուցման ժամանակ հավելյալ սնունդը պետք է սկսել 4,5-5 ամսականից, արհեստական սնուցման դեպքում՝ 4-4,5 ամսականից, այն նույն հաջորդականությամբ, ինչպես հասուն երեխաների դեպքում։
09.08.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ